Սկզբից մեկը հանրությանը ներկայանում է որպես շատ արմատական, սուպեր ընդդիմադիր: Դա կլինի հարթակում, ֆեսյում, թե այլուր: Հայաստանում շատ հեշտ է ինքնահռչակվել ամեն ինչ՝ ընդդիմադիր, քաղաքագետ, փորձագետ, ինչ ուզես, թեկուզ Հռոմի Պապ: Ոչ միայն այսպես կոչված հասարակ ժողովուրդը, այլեւ հայ մտավորականությունը, որը սովոր է առաջ շարժվել պահի հույզերով եւ եփվել ինքն իր կաթսայի մեջ, ամեն մի պարզունակ խաղ հաջողությամբ մարսում է: Միայն մի բան երբեք չեն ների, եթե դեմներն ազնիվ խաղ է: Այ էդ ժամանակ աշխարհի չարիքները կվերագրեն: Ուրեմն սկզբից միսթեր իքսը (միայն մեկը չէ, շատ են ու վաղուց են սկսել խաղը) ներկայանում է որպես սուպեր ընդդիմադիր: Հետո ծավալում է իր բուռն ընդդիմադիր գործունեությունը: Օրինակ՝ կոչ է անում բոլոր ընդդիմադիրներին միանալ: Կամ դուրս է տալիս խելքից դուրս «կրեածիվ» ծրագրեր եւ այլն, եւ այլն: Խաղի վերջում սարքվում է «ընդդիմադիրներն իրար հետ վիճում են, պառակտվում են» սցենարը, որովհետեւ մարդիկ, ովքեր հետեւում են դաշտին ուշադիր, արագ կռահում են՝ ով ինչ է խոսում եւ ինչի համար, բայց որպեսզի մյուսներին բացատրես, պիտի կա´մ դիսերտացիա գրես, կա´մ էլ քո հինգ տարվա փորձը մտցնես իրա գլխի մեջ: Մինչեւ դա անես, սցենարն արդեն գործում է՝ վեճ, պառակտում ընդդիմադիրների միջեւ, հուզական վիճակներ, նեղացած պոզաներ, վայ-վույ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել