Lurer.com-ը գրում է.

Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ-Բաբ քաղաքում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ տեղի ունեցող մարտերում սպանվել է մեկ թուրք զինվոր, 9-ը վիրավորվել:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Սպանված թուրք սերժանտը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի ունեցած 39-րդ զոհն է:

Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացվող մարտերը շարունակվում են:

Թուրքիայի զինված ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի պատրվակով 2016 թվականի օգոստոսի 24-ին ներխուժել են Սիրիայի տարածք, որտեղ իրականում պայքարում են սիրիացի քրդերի դեմ: Գործողությունը ստացել է «Եփրատի վահան» անունը: 

Այդ գործողությամբ Թուրքիան փորձում է Եփրատի արեւմտյան ափից դուրս մղել քրդական ինքնապաշտպանական ուժերը երկյուղելով, որ սիրիացի քրդերը կարող են ինքնավարություն ստեղծել Եփրատի արեւելյան եւ արեւմտյան ափերին եւ դրանով ամբողջությամբ իրենց ձեռքը վերցնել 900 կմ երկարությամբ թուրք-սիրիական սահմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել