Էս ի՞նչ զազրախոսություն է համացանցում սփռում ազ ռադիոկայանը: Լրիվ մանկապարտեզ: Նախագահի` կարծեմ երեկ ասած ձևակերպումը շատ տեղին է. Դիվանագիտությունը ցանկությունների դրսևորում չի, դիվանագիտությունը փոխզիջումների գնալով խնդիրներ լուծելու ունակություն է:
Ե՞րբ ենք հասկանալու վերջապես, որ անձնական դիտողականություն, ռեյտինգ, անհատական դիվիդենտներ կորզելու ճանապարհը թշնամու ջրաղացին ջուր լցնել է:
Դատապարտում եմ նաև Չինարիի բնակիչներին թեկուզ չնչին դատապարտողներին: Մարդիկ անկեղծ, տնավարի, բակի մակարդակում զրից են անում: Կարևոր ու ցավեցնող, բայց սուբյեկտիվ ընկալումների արտահայտություններ են, բայց լրատվամիջոցը չպիտի այն իջեցնի պարապ զազրախոսության մակարդակի: Հա, ու մեկ էլ, թող ոչ ոք թյուրիմացություններ չտարածի, թե, ասենք, Հայաստանի մեկ այլ տարածքի բնակչի սրտից պակաս արյուն է ծորում ամեն զոհված հերոս զինվորի համար, քան Չինարիի բնակչի սրտից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mard.astco/posts/730952747059609
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



