Սեդրակ Քոչարյանը չի մասնակցի ընտրություններին. Վիկտոր Սողոմոնյան
Yerkir.am-ը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից փորձել է պարզել, թե ի վերջո ճի՞շտ է, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Սեդրակ Քոչարյանը: Սողոմոնյանը նախ նկատեց, որ բնականաբար ԲՀԿ-ի ցուցակից տեղյակ չէ, բայց մյուս կողմից վստահեցրեց` «Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին»:

Հիշեցնեմ, որ արդեն տեւական ժամանակ է՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը: Ավելին, թերթերից մեկն էլ այսօր գրել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ԲՀԿ երեկվա քաղխորհրդի նիստում այս հարցի շուրջ կրքերն այնքան են բորբոքվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջարկել է հետաձգել նիստը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել