Ադրբեջանի այսօրվա դիվերսիան Հայաստանի ներսում ԼՏՊ-ի և գաղափարակիցների կողմից վարվող քաղաքականության փոխլրացնող բաղադրիչն է: Մեկն անընդհատ նպատակային հարձակվում է, զոհեր պատճառում, որպեսզի լարումը մշտապես մնա, և պաշտպանվողի ոգին կոտրվի, իսկ մյուսը, երկրի ներսում հղում անելով այդ զոհերին, նպատակային խուճապ, հուսալքություն և զիջումների մղում է սերմանում: Առաջինն անում է հենց այն, ինչ և հաշվարկել է, որ տեղի կունենա՝ ի դեմս երկրորդի քարոզչության:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.a.martirosyan/posts/10209995442615931?notif_t=close_friend_activity¬if_id=1483002705986000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



