Կնոջ կյանքում  լինում են այնպիսի իրավիճակներ, երբ զգում ես, որ դիմացինդ ցանկանում է ծանոթանալ քեզ հետ, խոսել, մտերմանալ,  սակայն ինչ-որ բան նրան թույլ չի տալիս անել դա: Պարզենք, թե ինչու են տղամարդիկ խուսափում առաջին քայլն  անելուց:

 1. Մերժվելու վախ

Այս պատճառն ամենատարածվածն է: Տղամարդը վախենում է, որ կինը չի ցանկանա ծանոթանալ: Իսկ եթե մարդաշատ վայրում են, այդ վախը տասնապատկվում է, քանի որ մերժումը կլինի հանրորեն, և ձախողման մասին կիմանան բոլորը:

2. Ծիծաղելի իրավիճակում հայտնվելու վախ

Կանայք լավ գիտեն` ինչպես մեկ արտահայտությամբ ոչնչացնել դիմացինին: Աղջիկները շատ հաճախ սուր լեզու են ունենում, որի օգնությամբ էլ հեշտությամբ խայթում են: Տղամարդիկ այս հարցում շատ զգույշ են, նրանք տանել չեն կարողանում, ամեն կերպ խուսափում են ծիծաղի առարկա դառնալուց:

3. Վախ, եթե աղջիկը համաձայնվի

Ինչքան էլ որ տարօրինակ է հնչում, այսպիսի բան իսկապես կա: Նրանք վախենում են ոչ միայն մերժվելուց, այլև այն դեպքերից, երբ աղջիկը կարող է ծանոթանալ: Այս դեպքում նրանց մոտ  հարց է առաջանում, թե  ինչից խոսել, ինչպես խոսել: Այսպիսի վախը հատուկ է ամաչկոտ տղամարդկանց:

4. Զբաղված լինելու կասկած

Մենք փորձում ենք ճշտել, թե ինչու տղամարդիկ չեն մոտենում առաջինը, չեն առաջարկում ծանոթանալ, բայց մոռանում ենք մի շատ նուրբ հարց. գուցե նրանք մտածում են, որ ուշացել են, և դուք արդեն զբաղված եք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել