Պետք է խոստովանեմ, որ հետընտրական փուլում ինձ հաճելիորեն զարմացրեց ու շարունակում է զարմացնել ՀՅԴ-ն ու նրանց դրսևորած կառուցողական դիրքորոշումը։ Դեռ մեկ ամիս առաջ ես արդեն գոնե ինձ համար խաչ էի քաշել ՀՅԴ-ի վրա՝ որպես կենսունակ քաղաքական ուժ, բայց արի ու տես, որ դարից ավելի քաղաքական ասպարեզում լինելն, այնուամենայնիվ, անարդյունք չի եղել։
Այսպես, ես ողջունելի եմ գտնում Արմեն Ռուստամյանի կողմից հնչեցված Դաշնակցության դիրքորոշումը, համաձայն որի՝ քննարկվում է Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հետ միասնական ցուցակով հանդես գալու առաջարկը։ Այո´, ընդդիմությունը կարող է իրենից համակարգային ուժ ներկայացնել միայն համախմբվածություն ու համագործակցություն դրսևորելով ու անձնական ամբիցիաները ստորադասելով այս երկու կարևորագույն բաներին։
Հասկանում եմ, որ «Ժառանգության» համար սա ցավոտ թեմա է՝ հաշվի առնելով Ազատ Դեմոկրատների հետ միասնական ցուցակ կազմելու նախաձեռնության ամբողջական ֆիասկոն, ու հասկանում եմ, որ Րաֆֆին մտավախություն ունի, որ Քոքոբելյանի օրինակով դաշնակներն էլ կարող են «քցել», բայց դե առանց ռիսկի քաղաքականությունը քաղաքականություն չէ։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/159670887522276?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել