Ամենաչսիրածս երևույթներից մեկը, երբ քաղաքական դիակները սկսում են էժանագին պոպուլիզմ անել, ինչ ա թե իրանց արևի ավելի մեծացնեն իրենց պոպուլյարությունը կամ գոնե հիշեցնեն իրենց գոյության մասին։
Օրինակ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը երևի նոր ա բացահայտել իր համար Փակ շուկայի բնաջնջման փաստը ու այդ երևույթի նկատմամբ առկա հասարակական դժգոհության բարձր ցուցանիշը ու հիմա դրած բոցկլտուն ճառեր ա ասում, թե բա մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը զգուշարե՜լ են, բայց կողտոտ Լֆիկը բանի տեղ չի դրել ու ապականե՜լ ա շենքը, ու ինքը զարմանո՜ւմ ա, թե խի՞ դատախազությունը չի խառնվում էս ամենին։
Դե արի ու մի ասա, այ Արամ Գասպարիչ, բարին ընդ քեզ քե մատաղ, էս ո՞ւր էիր էսքան ժամանակ, որ ձեն չէիր հանում, կամ հանելուց էլ նենց ընդհանուր թրենդի մեջ մնալու համար Լֆիկին կուլտուրական ու մեղմիկ քննադատում ես, բայց Լֆիկի հանցակիցներ քաղաքապետարանին ու մշակույթի նախարարությանը մի բան էլ փորձում ես պաշտպանած լինես, թե բա իրենք զգուշացրել էին...
Գասպարիչ ջան, քել դու մենակ ընտրությունից ընտրություն երևա էլի, էդ ժամանակ գոնե ներվայնացնողերը առանց քեզ էլ շատ են, ընդհանուր հոսքի մեջ չենք էլ նկատի քո մանր նկրտումները։
Կից նյութն`այստեղ