«ԵԼՔ» դաշինքը իր մրցակիցներին մի քանի պունկտով այս պահին ետ է թողնում: Նախ՝ իրենք ոչ օֆիցիալ քարոզարշավն արդեն սկսել են միասնական անունով, որը նրանց առավելություն է տալիս ճանաչելի դառնալու հարցում, երկրորդ՝ խոսում են իրականացվելիք ծրագրերի մասին, երրորդ՝ աշխատում են ցեխ չշպրտել օպոնենտների վրա (Վանաձորի դասերը սերտված են), որը քաղաքական դաշտում կարևոր է:
Ինչո՞վ են զբաղված մյուսները․ քննադատում են իշխանություններին, հնարավոր օպոնենտներին ու բոլորին՝ բացի իրենցից, ոչ մի հստակ անուն կամ դաշինք, ոչ մի նպատակ կամ ծրագրի մոտավոր էսկիզ: Ընտրություններից հետո էլ «բոլորը մեղավոր են, մեր ձայները գողացան, լցոնումներ ու ընտրակաշառքից կխոսեն», բայց չեն ուզում ընդունել, որ իրենք չեն աշխատել:
Պարզ է, որ շատերը ցայտնոտի մեջ են ու սպասում են Ծառուկյանի վերադարձին արևի տակ տեղ ունենալու համար, բայց, հարգելինե՛րս, դուք քաղաքականություն կոչվող նավակի մեջ եք, գոնե իմիտացիա արեք, որ թիավարել գիտեք, որ թին ունենալուց հետո հարցական հայացքով նավակին չնայեք: