«Հրապարակը» գրել է, որ Րաֆֆին հանդիպելու առաջարկ է ուղարկել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Ինչպես հայտնի է, Ծառուկյանի հանդիպումը կայացել է և անց է կացվել փակ դռների հետևում, իսկ այ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպում չի եղել և ըստ թերթի աղբյուրների՝ չի էլ լինելու, քանզի Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկացել հանդիպել Րաֆֆու հետ։
Ճիշտ է, «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասել է, որ առաջին անգամ է լսում նման հանդիպման առաջարկի ու մերժման մասին, սակայն ըստ էության այդ հարցը օրակարգում պարզապես պարտավոր է լինի, որովհետև ստեղծված իրավիճակում անհասկանալի է ՀԱԿ-ի ու ՀԱԿ առաջնորդի դիրքորոշումը։ Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ում դեռ մինչընտրական ժամանակներն են ու չեն հասկանում, որ գնալով հասունանում է կողմ ընտրելու պահը, եթե չասեմ, որ արդեն հասունացել է։ Կարելի է իհարկե ենթադրել, որ ՀԱԿ-ը հույս ունի, որ կկարողանա ինքնուրույն բևեռ մնալ, բայց դե եթե նման նիհիլիստական և արկածախնդիր դիրքորոշումը կարող է բնութագրական լինել Զուրաբյանի և ավելի մանր-մունր ՀԱԿ-ականների համար, բայց ոչ հայաստանյան քաղաքական դաշտի մասշտաբով գիգանտ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Հավանաբար, Լևոնն իրոք համարում է, որ 68 տարեկանում քաղաքականությամբ զբաղվելն այլևս իմաստ չունի ու պարարտ հող է ստեղծում քաղաքական դաշտից հեռանալու համար՝ դիտավորյալ սպանելով իր ֆիգուրի նկատմամբ մինչ այժմ առկա պահանջարկը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/159649117524453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել