ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի այցը հավայան Փերլ-Հարբոր նավահանգիստ անվանել է «պատմական ժեստ», որը ցույց է տալիս հաշտեցման ուժը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Օբաման, ով Հավայան կղզիներում է անցկացնում սուրբծննդյան արձակուրդները, ելույթով է հանդես եկել Աբեի հետ Փերլ-Հարբորում։ Դա ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջնորդների առաջին նման համատեղ այցն էր։
Օբամայի խոսքով՝ Աբեի ներկայությունը հիշեցում է այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ կարող են ստանալ երկրներն ու ժողովուրդները։ Դա ցույց է տալիս, որ պատերազմները կարող են ավարտվել, և թշնամիները կարող են դառնալ դաշնակիցներ։ Օբաման ասել է, որ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հարաբերությունները ներկայում հանդիսանում են խաղաղության անկյունաքար ողջ աշխարհում։
Աբեն անկեղծ ցավակցություններ է արտահայտել՝ կապված 1941 թվականին ճապոնական օդուժի կողմից բազայի ռմբակոծման ժամանակ ամերիկացի զինծառայողների մահվան կապակցությամբ։ Երկու առաջնորդները մոտեցել են զոհերի հուշահամալիրին ու ծաղկեպսակներ դրել, որից հետո ծաղկի թերթիկներ նետել ջրի վրա։









