Image result for խսհմՊատմության մեջ այս օրը՝ 1943թ. դեկտեմբերի 28-ին, ԽՍՀՄ ժողովրդական կոմիսարների 1432/425 որոշման համաձայն՝ սկսվեց Կալմիկյան շրջանի տասնյակ հազարավոր բնակիչների աքսորը դեպի Սիբիր: Հարկ է նշել, որ Կալմիկյան ինքնավար հանրապետությունը դեկտեմբերի 27-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն՝ կազմալուծվել և վերափոխվել էր Աստրախանի մարզի: Դեկտեմբերի 28-ից սկսած՝ «Ուլուս» գործողության շրջանակներում ՆԿՎԴ-ի շուրջ 3000 զինվորական և մոտոհրաձգային գումարտակը սկսեց իրականացնել կալմիկների աքսորը: Աքսորը իրականացվում էր գնացքներով: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 28-29 ժամանակաշրջանում իրականացված գործողության շրջանակներում աքսորվեց շուրջ 92 հազար մարդ: Աքսորյալների նկատմամբ կիրառվում էր ստալինյան բռնաճնշումների ժամանակ ստանդարտ կերպով օգտագործվող այսպես կոչված «Հայրենիքի դավաճանության համար» հոդվածը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել