Apple ընկերությունը կարող է արագացնել իր հայտնի սարքերի գծի նորացման գործընթացը` iPad-ի նոր մոդելը թողարկելով ապրիլին, իսկ iPhone մոդեռնիզացված սմարթֆոն 5S-ը` օգոստոսին: Այս մասին հաղորդում է iMore կայքը` վկայակոչելով արտադրողի ծրագրերի հետ ծանոթ աղբյուրներին:
Դա կարող է կապված լինել նոր սարքերից մեկի շնորհանդեսի հետ, որը, ոչ պաշտոնական տվյալներով, մշակում է ընկերությունը: Մասնավորապես, փորձագետները սպասում են Apple ապրանքանիշի հեռուստացույցի և կոմպյուտերացված ժամերի հայտնվելուն:
Չորրորդ սերնդի iPad պլանշետը ներկայացվել է 2012թ. հոկտեմբերին: Եթե նոր մոդելն իրոք ներկայացվի ապրիլին, ապա նորացման ժամկետը կկրճատվի վեց մասով:
iPhone 5 սմարթֆոնը ներկայացվել է 2012թ. սեպտեմբերին:
Նյութի աղբյուր՝ http://zhamanc.blogspot.com/2013/03/apple-ipad-iphone-5s.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել