Tert.am-ը գրում է.

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարականով օրենսդրական նոր նախագիծ է մշակվում, որով Հայաստանում չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի:  Այս մասին նախարարը հայտարարեց տարվա ամփոփիչ ասուլիսում՝ պատասխանելով Tert.am-ի հարցին:

«Ես երեկ փոխնախարարին հանձնարարեցի պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով չգրանցված դեղերի վաճառքը կքրեականացվի: Առողջապահության նախարարությունը թելադրում է խաղի կանոնները և խախտել այդ խաղի կանոնները թույլատրված չէ: Եթե բավարար չեն պայմաները, հարցը կքրեականացվի»,- հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությամբ, չգրանցված յուրաքանչյուր դեղի վաճառքի համար դեղատունը կարող է տուգանվել 800 հազար դրամի չափով, նախկին 100 հազար դրամ տուգանքի դիմաց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել