«Բանից պարզվում է՝ այս օրերին Լեզվի պետական տեսչությունը պատգամավոր դառնալ ցանկացողների համար հատուկ թեստ է պատրաստում, որի միջոցով պիտի պարզվի՝ տվյալ թեկնածուն բավարար չափով տիրապետո՞ւմ է հայոց լեզվին, թե ոչ։
 
«ՉԻ» - Սա, ինչ խոսք, մի քիչ ուշացած նախաձեռնություն է։ Եթե սա արվեր մի չորս-հինգ տարի առաջ, խորհրդարանի կազմն այսօր բոլորովին այլ կլիներ, ԱԺ նախագահության կազմը՝ նույնպես։
 
Չնայած՝ նախաձեռնության նպատակն ամենևին էլ շատից-քչից գրագետ խորհրդարան ունենալը չէ։ Բանն այն է, որ հայոց լեզվի քննության հանձնելու պահանջը վերաբերում է միայն  նրանց,   ովքեր  Հայաստանում հայերենով ամբողջական միջնակարգ կրթություն չեն ստացել։ Իսկ խորհրդարանական մտքի այնպիսի տիտաններն, ինչպիսին են, օրինակ, Շմայսն ու գեներալ Մանվելը, ոչ միայն միջնակարգ կրթություն են ստացել, այլև մի քանի ինստիտուտներ են ավարտել։
 
Չնայած՝ լավ կլիներ, որ նրանց համար նույնպես հատուկ թեստ մշակվեր։ Եվ պատգամավոր դառնալու իրավունք ստանային միայն նրանք, ովքեր ի վիճակի են առանց տառասխալների գրել իրենց ավարտած բուհերի անվանումը կամ գոնե հապավումը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել