Image result for mkhitaryan MOURINHOԺոզե Մոուրինյոն հակասական բարդ կերպար է, շատերի կողմից չսիրված: Սակայն իմ կարծիքով՝ Մոուրինյոն համաշխարհային մասշտաբով այն եզակի լավագույն մասնագետներից է, որ, դժվարություններ դնելով ֆուտբոլիստի առջև, կարողանում է այսպես ասած քամել նրան և ստիպել լիովին նվիրվել և բացվել: Մոուրինյոն, ըստ երևույթին, նաև հրաշալի հոգեբան է: Նա Հենոյին միանգամից տեղ չտվեց մեկնարկային կազմու, այլ ստիպեց վաստակել այդ տեղը: Դրանով իսկ Մոուրինյոն հիմա Հենոյին ավելի լավը դարձրեց: Մոուրինյոյի գլխավորությամբ Հենոն Մանչեսթերի համար որոշ ժամանակ անց կարող է ունենալ այն նշանակությունը, ինչ ուներ Ֆրենկ Լեմպարդը Չելսիի համար:

Հ.Գ. Շատերը Մոուրինյոյի հետ աշխատանքին չեն դիմանում: Ի պատիվ մեր Հենոյի՝ նա կարողացավ անցնել պորտուգալացի մարզչի քննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել