Կենսաթոշակի պլանավորման անհրաժեշտությունը
Տնտեսապես ակտիվ մարդու կյանքում կենսաթոշակի անցնելը մի փուլ է, երբ աշխատանքային եկամտի աղբյուրն այլևս դադարում է գոյություն ունենալ, իսկ կենսաթոշակն այն եկամուտն է, որը փոխհատուցում է այդ «կորսված» աշխատանքային եկամուտները: Հարցն այն է, որ կենսաթոշակի անցնելիս մարդու եկամուտներն էապես կրճատվում են, իսկ ծախսերը` ոչ: Ուստի կենսաթոշակառուի բարեկեցության մակարդակն ուղղակիորեն պայմանավորված է կենսաթոշակի` աշխատավարձը փոխհատուցելու մակարդակով: ....
Կամավոր կենսաթոշակային սխեմա
- Կամավոր կենսաթոշակային բաղադրիչը կամ սխեման կենսաթոշակի պլանավորման արդյունավետ գործիք է, որն ունի բազմաթիվ առավելություններ,
- Այն լրացուցիչ կենսաթոշակային եկամուտի աղբյուր է` ի լրումն պետական կենսաթոշակների,
- Խնայողություններ կատարելու ճկուն մեխանիզմ է, որը հեշտացնում է կանոնավոր և կարգապահ ձևով կենսաթոշակային խնայողություններ կատարելը,
- Կամավոր կենսաթոշակային սխեմայի մասնակիցը կարող է ինքն ընտրել սեփական կենսաթոշակային խնայողությունների չափը և ներդրման ձևերը,
- Կամավոր կենսաթոշակային ֆոնդերում ներդրումները չեն հարկվում,
- Կենսաթոշակային խնայողությունները կարող են հանգեցնել կապիտալի շուկայի զարգացման, առավել բարձր տնտեսական աճի, նոր աշխատատեղերի ստեղծման և գործազրկության կրճատման:.......
Հոդվածի աղբյուր` PARADIGMA ARMENIA
Նյութի աղբյուր՝ http://www.business-armenia.com/2013/03/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




