Պատմության մեջ այս օրը 1979թ. դեկտեմբերի 25-ին ԽՍՀՄ-ը սկսեց իրականացնել Աֆղանստանի օկուպացիան: Որոշումը Բրեժնևի կողմից ընդունվել էր դեռևս դեկտեմբերի 12-ին: Դեկտեմբերի 25-ին ժամը 15:00-ին Միջին Ասիայում գտնվող սովետական հարյուր հազարանոց զորամիավորումները ներխուժեցին Աֆղանստան: Նպատակը իրենց լոյալ Խաֆիզուլա Ամինի վարչակարգը տապալելն և երկիրը վերջնականապես սովետական ազդեցության գոտի դարձնելն էր: Հարյուր հազարանոց զորքից բացի ռազմական ինտերվենցիային մասնակցում էին 1800 տանկ, 2000 զրահամեքենա և մի քանի հարյուր ինքնաթիռ: Դեկտեմբերի 27-ին սովետական պաշտպանության նախարարության գումարտակը և ԿԳԲ հատուկ ջոկատայինների խումբը գրոհում են Քաբուլում գտնվող նախագահական նստավայրը: Գրոհի ժամանակ սովետական զինվորների կողմից սպանվում է երկու հարյուր մարդ, այդ թվում կանայք և երեխաներ: Գործողության ժամանակ սպանվում է նաև Ամինը՝ իր երկու մանկահասակ որդիների հետ միասին: ԽՍՀՄ զորամիավորումները սկսեցին զբաղեցնել երկրի խոշորագույն քաղաքները: Թվում էր, թե ԽՍՀՄ-ը հեշտությամբ հաղթանակ կտանի: Սակայն աֆղան ժողովուրդը չհանձնվեց և շաւրջ 10 տարի տևած դաժան պատերազմի գլխավորապես մոջահեդների վարած պարտիզանական կռիվների արդյունքում կարողացավ խորհրդային օկուպանտներին դուրս շպրտել երկրից: Պատերազմը թանկ նստեց ԽՍՀՄ վրա: Օկուպանտները հայտնվեցին միջազգային սանկցաիների տակ, ինչպես նաև վերջնականապես իզոլացվեցին: Դրա լավագույն օրինակը 1980թ. Մոսկովյան Օլիմպիադայի ժամանակ շուրջ 65 երկրի բոյկոտն էր: Պարզ էր, որ տնտեսական կոլապսի մեջ գտնվող կայսրությունը չէր կարող շատ դիմադրել: 1988թ. ապրիլի 14-ին Ժնևում ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն ԽՍՀՄ-ը պարտավորվում էր դուրս բերել զորքերը այդ երկրից: 1989թ. փետրվար ամսին վերջին զորամիավորումը լքեց երկիրը: Պատերազմի արդյունքերը աֆղանական կողմի համար սարսափելի էին: Տարբեր տվյալներով սովետական օկուպանտների կողմից սպանվել է մինչև մեկ միլիոն մարդ, որոնց գերակշիռ մասը խաղաղ բնակիչներ են: Ընդհանրապես Աֆղանական պատերազմը և արևմուտքի հետ սպառազինությունների մրցավազքը ԽՍՀՄ-ին կանգնեցրին ֆիասկոյի առջև: Կոմունիստական համակարգի փլուզումը պայմանավորված էր տնտեսության վիճակի վատթարացմամբ, որն իր հերթին առաջացել էր նավթի գների անկման պատճառով (1 բարելը-20դոլլար): Երկրում արտադրողական և սպառողական ոլորտներում լուրջ ճգնաժամ էր: Հուզումներ և անկախական շարժումներ էին սկսվել ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում, որոնց արդյունքում ապամոնտաժվեց սոցիալիստական ճամբարը, իսկ 1991թ. փլուզվեց Չարիքի կայսրությունը:
Հ.Գ. Պատմությունը կրկնվում է: Այսօր էլ Չարիքի կայսրությանը մնացորդ Պուծինյան Ռուսաստանը՝ Ղրիմը օկուպացնելու և Արևելյան Ուկրիանայում պատերազմ սանձազերծելու համար, հայտնվել է միջազգային հզոր սանկցիաների տակ: Եվ ինչպես այն ժամանակ Աֆղանական պատերազմը թաղեց սովետական կայսրությունն, այնպես էլ Ուկրիանաական հակամարտությունը կթաղի այս Ռուսաստանը: