Սան-Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան՝ Սան-Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր, որով ավարտվեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը
Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/03/blog-post_8288.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



