Այսօր առավոտվանից ինչ-որ խառնաշփոթ է՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանի ձերբակալության շուրջ։ Սկզբում «Հենարանը» տարածեց տեղեկատվություն, որ Սեդրակյանը ձերբակալված է, հետո նույն «Հենարանը» հերքեց իր իսկ տարածած տեղեկատվությունը՝ հղում անելով Սեդրակյանի վրա, ով ասել էր, որ գտնվում է իր գրասենյակում։ Ավելի վաղ ԱԱԾ մամլո խոսնակն ասել էր, որ ինքը չի տիրապետում նման տեղեկատվության, իսկ սրանից մի քանի րոպե առաջ էլ 1-ին լրատվականն է հաղորդում արդեն, որ Սեդրակյանի բնակարանում խուզարկություն է իրականացվում, որի ավարտվելուց հետո էպոսագետը կձերբակալվի՝ Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի գործի շրջանակներում։
Իսկ հենց նոր էլ հայտնի դարձավ (Haeli.am), որ էպոսագետը ժխտել է այս տեղեկությունը ևս՝ ասելով, որ ինքը տանը նստած է, ու ոչ մի խուզարկություն էլ չկա։
Էս մեր որոշ լրատվականներում աչքիս հիստերիկներ են աշխատում։ Ձեր տունը շինվի, դժվա՞ր ա հավաստի ինֆորմացիա տալ, թե՞ Հայրիկյան սթայլին եք կարոտ մնացել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/274669052666866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել