Image result for РФ военная полиция прибыл в алеппоOperativ.am-ը գրում է.

Ռուսաստանի ռազմական ոստիկանության գումարտակը ժամանել է Հալեպ՝ Սիրիայում իր ծառայողական առաջադրանքները կատարելու:

Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում տալով Ռուսաստանի ՊՆ-ի կատարած հայտարարությանը:

«Հիմա ստորաբաժանումը «Հմեյմիմ» ավիաբազայից Հալեպ է ուղևորվում, որ կատարի իր ծառայությունը ՍԱՀ-ում Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնի շրջանակում»,- պարզաբանել են ՊՆ-ից։

ՊՆ-ից հավելել են, որ գումարտակը կօգնի նաև Հալեպի քաղաքային իշխանություններին կարգուկանոն ապահովելու հարցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել