Henaran.am-ի տեղեկություններով՝ ընդամենը րոպեներ առաջ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոստագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին:
Քիչ առաջ նույն լրատվականին հաջողվել է զրուցել Վարդան Սեդրակյանի հետ, ով հերքել է այդ մասին լուրն ու վստահեցրել է, թե նստած է սեփական գրասենյակում: Հիշեցնենք, որ ավելի վաղ eMedia.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամլո խոսնակ Արծրուն Բաղրամյանը հայտնեց, որ ինքն այս պահին նման տեղեկության չի տիրապետում: Նշենք նաև, որ Վարդան Սեդրակյանն ինքը չէր բացառել իր ձերբակալման հնարավորությունը: Վարդան Սեդրակյանի անունը կապվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



