Image result for տնտեսականԿովկասի տնտեսական խճանկարը 2016-ին

Շատ է խոսվում այն մասին, որ այս տարին տնտեսական առումով բարենպաստ չէր: Այսպիսի եզրահանգումների առիթ է տալիս վերջին ցուցանիշները, որոնց համաձայն Վրաստանի տնտեսությունը 10 ամսվա կտրվածքով նախնական գրանցել է ընդհամենը 2,5% իրական ՀՆԱ-ի աճ, 11 ամիսների կտրվածքով՝ Ադրբեջանում գրացվել էր տնտեսական անկում՝ ադրբեջանական մանաթով արտահայտված 3,9%, իսկ Հայաստանի տնտեսական աճը 10 ամսիների կտրվածքով կազմել էր՝ 0,4%:

Ի տարբերություն Ադրբեջանի Վրաստանում և Հայաստանում այս տարվա ընթացքում գրանցվել է՝ ցածր գնաճ և գնանկում: Ադրբեջանում գնաճի բարձր տեմպերը պայմանավորված է եղել պարենամթերքների 14,1%, ոչ պարենային ապրանքների 16,8% և բնակչությանը մատակարավող ծառայությունների սակագների 5,6% աճով: Իրականում խոսքը գնում է 20-30% գնաճի մասին: Ադրբեջանը ԱՊՀ երկրներում ամենաբարձր գնաճ ունեցող երկիրն է: Իսկ Վրաստանում սպառողական գների ինդեքսը նոյեմբերին հոկտեմբերի նկատմամբ կազմել է՝ 0,6%, իսկ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ 0,2%: Իսկ Հայաստանում հունվար-հոկտեմբեր կտրվածքով գրանցվել է սպառողական գների 1,5% անկում:

Օտարերկյա ներդրումների մասով ևս Վրաստանում վիճակը կարելի է ասել բավարար է: Եթե Ադրբեջանում 28%-ով նվազել են ուղղակի ներդրումները ֆիքսված կապիտալում՝ հիմնականում շինարարության ոլորտում կատարված ներդրումների կրճատման հաշվին, ապա Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ հունվար-սեպտեմբեր ամսիների կտրվածքով կազմել է՝ 1,3 միլիարդ ամերիկյան դոլար, որը 5 %-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հայաստանում վիճակը, առավել վատ է՝ ըստ ԱՎԾ-ի հունվար-սեպտեմբեր ամսիների կտրվածքով, իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են:

Եթե կարճ ամփոփենք երեք երկրներում տիրող տնտեսական իրավիճակը, ապա կարող ենք ասել, որ բոլոր դեպքերում էլ արտաքին ազդակները հիմնական բացասական ազդեցություն են ունեցել: Ադրբեջանի համար, հիմնական գործոնը եղել է նավթի գների անկումը, ինչու չէ, նաև տրանսֆերտների կրճատումը: Վրաստանին և Հայստանին, նույնպես արտաքին տրանսֆերտների կրճատումը դժվարին կացության մեջ է դրել: Վրաստանում, ինչպես Հայաստանում տեղի ունեցավ կառավարություններ փոփոխություն, որը դրական սպասումների որոշակի ֆոն է ստեղծել այս երկրների համար:

Երկու երկրներում էլ, ինչպես Կվիրիկաշվիլիի կառավարությունը Վրաստանում և Կարապետյանի կառավարությունը Հայաստանում, կարելի է ասել «պրոբիզնես կառավարություններ» են, որոնց քաղաքականությունները ուղղված են մասնավոր սեկտորի խթանմանը, ինչպես նաև լուրջ կառուցվածքային քայլեր են արվում, որպիսի արտաքին ներդրումները հոսեն տնտեսություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել