Մարտի 14-ին հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր Galaxy S4 սմարթֆոն-ֆլագմանը: Պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում: 

Անցած հանգստյան օրերին նոր ապարատի մի շարք հատկությունների ցուցադրումից պարզ է դարձել, որ Galaxy S4-ը ներկա պահին կդառնա ամենաարդյունավետ ապարատը: Այն հագեցած է Exynos Octa 5410 ութ միջուկային պրոցեսորով, որն ունի 1,8 գեգահերց հաճախականություն, երկու գեգաբայթ օպերատիվ հիշողությամբ և գրաֆիկանան PowerVr SGX 544MP պրոցեսորով: 


Դրանից բացի՝ սարքավորումը երկու տեսախցիկ կունենա՝ հիմնական 13 մեգապիքսելանոց և դիմային՝ 2,1 մեգապիքսելանոց: Տեղեկատվության համաձայն՝ Galaxy S4-ը «գլոբալ» սմարթֆոն կդառնա, այսինքն՝ չեն լինի առանձին տարբերակներ Եվրոպայի և ԱՄՆ-ի համար, քանի որ այն կաշխատի երկրորդ, երրորդ և չորրորդ սերունդների ցանցերի համար: 


Նորույթի հիշողության ծավալը կկազմի 32 և 64 գիգաբայթ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել