![]() |
| Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Լսի՛ր, Հայաստան, մեր ընդդիմադիր ուժերը մի տեսակ կարծես ԲՀԿ-ացավ են կպել, առանց ԲՀԿ-ի կյանք չունեն, զրո են...
Զարմանալի է, որ այն ուժերը, որոնք ժամանակին քննադատում էին Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ԲՀԿ-ի առաջնորդի հետ սիրախաղեր սկսելու համար, հիմա հորթային հրճվանք են ապրում եւ տարփողում Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում Գագիկ Ծառուկյանի առանձնազրույցի եւ հետագայում ընդլայնված կազմով հանդիպումը շարունակելու մասին:
Փաստորեն կրկնվում է ամեն ինչ, ուղղակի ավելի պարզունակ, ավելի անմտածված, ավելի լղոզված եւ անշուշտ կանխատեսելի...
Պարոնայք, ի՞նչ փոխվեց, ի՞նչ կատարվեց...
Ի՞նչ են ասում նման մարդկանց, նման ուժերին, որոնք հաճախակի փոխվում են, հաճախակի փոխում հայացքները...
Ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին, բարով վայելեք...




