Վայ-վայ-վայ... Դուք չեք պատկերացնի, բայց մեր քաջ Գեներալ Մանվել-Սցիպիոնը մի հատ մե՜ծ հարցազրույց է տվել, ընդ որում, էդ հարցազրույցն էնքան հագեցած ա բարդ ստորադասական նախադասություններով, որ ակամայից կասկածում ես, որ կամ հարցազրույցը վերցրած լրագրողին Պուլիցերյան մրցանակի պետք է արժանացնել՝ լավ խմբագրման համար, կամ էլ Մանվելի համար նախօրոք տրված հարցերի համար պատասխանները կազմողի։
Բնականաբար, հարցազրույցը սկսվում է բարձր պաթոսով Վազգենին անդրադառնալով ու էս դեպքերի համար ստանդարտ արտահայտություններով։ Հետո գնում է էլի ստանդարտ տեքստ, թե ինչ լավ սերունդ էէ մեծանում, որ թուրքին կփրթի-կթափի, դե վետերաններն էլ կան ու կան..
Հետաքրքիրը սկսվում ա, երբ մեր կռազավար գեներալը սկսում է խոսել ընտրությունների ու հետընտրական զարգացումների մասին։ Ստեղ առանց ծիծաղելու չես կարում կարդալ։ Օրինակ՝ մենակ «Հիմա էլ ամենաառաջադեմ, ժողովրդավարական պետություններին բնորոշ հետընտրական պրոցեսներ են» արտահայտությունը, որը հնչում է Մանվելի շուրթերից, արդեն ֆանտաստիկայի ժանրից ա։ Ասա՝ այ Մանվել Սեկտորովիչ, թե դու ո՞ր օրվա քաղաքական վերլուծաբանն էիր, որ մի հատ էլ նենց նախադասություն ես ասում, որի բառերի հալալ կեսը սկի չես էլ հասկանում։ Ամենաառաջադեմ ժողովրդավարական երկրներ... Տո ասա դու գոնե կարա՞ս առանց կողմնակի օգնության քարտեզի վրեն Հայաստանը ցույց տաս, որ մի հատ էլ ամեաառաջադեմներից ես խոսում ու ժողովրդավարությունից։
Իսկ մեր զոՌավաՌի ինտելեկտուալ պոռթկման կուլմինացիան հարցազրույցի վերջին մասն է, երբ նա անդրադառնում է իր սատրապությունում՝ Արմավիրի մարզում, գրանցված ցածր արդյունքներին։ Էս մեր Գուդերիանը մասնավորապես նշել է.
«Արդյունքները տարբեր են եղել: Համայնքների մեծ մասում Սերժ Սարգսյանը մեծ առավելությամբ է հաղթել, ինչպես օրինակ, Պեմզաշենում, որի գյուղապետը երկրապահ է: Եղել են նաեւ տարածքներ, օրինակ, Էջմիածինը, որի քաղաքապետն էլ երկրապահ է` իմ որդին, որտեղ այն արդյունքը չի եղել, որ շտաբը կկամենար: Բայց բոլոր տարածքների համար ընդհանրականն այն է, որ ընտրություններն անցել են մաքուր, ոչ ոք չի կպել ժողովրդի քվեին: Իհարկե, դեռ տեղ ունենք ավելի կատարելագործվելու, բայց ամեն ինչն էլ քայլ առ քայլ է ստացվում: Արցախյան պատերազմն էլ որսորդական հրացաններով սկսեցինք, բայց հաղթեցինք, պետություն ստեղծեցինք ու հիմա արդեն հայկական երկու պետությունների բանակները զինված են ժամանակակից տեխնիկայով: Մեր պետությունը դեռ 21-22 տարեկան է, դեռ կհասցնենք բոլոր բնագավառներում էլ աշխարհում առաջատար լինել: Այդ հավատով էլ ապրենք ու կառուցենք այն երկիրը, որի մասին երազել են մեր մարտական ընկերները, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Եկեք մեկ անգամ եւս շնորհավորենք մեր ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ: Շնորհավորենք նաեւ ամենքին գարնանամուտի կապակցությամբ»:
Այ մարդ, ասում եմ՝ տեսնես կտեսնե՞նք էն օրը, երբ քաղաքական ու հասարակական դաշտը վերջապես կմաքրվի սենց ղասաբներից ու կիսաքրեական տարրերից, որ գոնե ազատվենք սրանց սակավածալ ուղեղների մտավոր վիժումներից...
Կից նյութն`այստեղ