Image result for գյուղատնտեսությանԳրեթե յուրաքանչյուր տարի կարկտահարությունը մեծ վնասներ է հասցնում ՀՀ տարբեր մարզերի գյուղատնտեսությանը: 2016 թվականը ևս բացառություն չէր: Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կարկտահարությունից տուժել էին շուրջ 70 համայնքների բնակիչներ: Որոշ համայնքներում գյուղացիները հուսահատ նշում էին, որ գրեթե 100%-ով ոչնչացվել է բերքը: Մինչդեռ դրա իրացումից ստացած եկամուտները պետք է ապրուստի միջոց, հողի և ջրի վարձ դառնային:

Ուրախալի է, որ բազմաթիվ վարկերի տակ կքած գյուղացուն ցուցաբերվեց համապատասխան աջակցություն, որը որոշ չափով կմեղմի վերջիններիս հոգսերն ու ծախսերը:

ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է այդ մարզերի համայնքների բնակիչների օգտագործած ոռոգման ջրի դիմաց ունեցած պարտքերի մարման նպատակով հատկացնել մոտ 507մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել