Քաղաքական դաշտի վերադասավորումները այս նախընտրական շրջանում բավականին ագրեսիվ բնույթ են կրելու, և այս ֆոնը հետաքրքրեցնում է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նա, ինչպես գիտենք, որոշել է զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ, ու լուրեր են պտտվում, որ դաշինք է կազմելու ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին հետ։ Օսկանյանն ու Օհանյանը առաջին հայացքից զուսպ քաղաքական գործիչներ են, թեպետ քաղաքական ամպլուաների առումով տարբեր թևերում են՝ մեկը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչ է, մյուսը՝ ուժային։ Սակայն շատ հետաքրքիր է քաղաքական պրոցեսներին մասնակցելու այս մարդկանց մոտիվը։ Օսկանյանը՝ որպես քաղաքական սուբյկետ, ձևավորվել է վերջերս միայն՝ բացելով սեփական կուսակցությունը, որը կրում է «Համախմբում» անվանումը։ Մինչ դա ՀՀ նախկին արտգործանախարարը գերադասել է հանդես գալ ավելի շատ ստվերում և երբեք աչքի չի ընկել լիդերությամբ։ Եվ այժմ էլ Օհանյանի մուտքը քաղաքակյան դաշտ հնարավորություն կտա Օսկանյանին նորից զբաղվել իր սիրած գործով, գործել երկրորդ էշելոնից, աննկատ ու ստվերում։ Սակայն անձամբ Պն նախկին նախարարին քաղաքական ընդդիմադիր կուսակցության կամ միավորման պաշտոնում տեսնելը նույնպես իրենից բավականին հետաքրքիր երանգներ է ենթադրում։ Ըստ էության՝ Օհանյանը երբեք չէր գնա այս քայլին, եթե չունենար բավականին հիմնովին լուրջ պատճառներ, իսկ որ ավելի առարկայական է, կոնկետ նեղվածություն իշխանական վերանախավից ու անձամբ Սերժ Սարգսյանից։ Մամուլում հայտնված լուրերից դատելով՝ նա չի խորշում բավականին լուրջ գնահատականներ տալ կատարվածին ու մասնավորապես իրեն պաշտոնից ազատելուց հետո իր նկատմամբ ցույց տված վերաբերմունքին։ Դե ինչ, սա, իհարկե, կարող է պատճառ ու ստիմուլ հանդիսանալ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար, սակայն ամեն դեպքում հուսանք՝ Օհանյանը գիտակցում է՝ ում հետ գործ ունի և գիտակցում է այն, որ Սերժ Սարգսյանը չի սիրում, երբ իր դեմ են դուրս գալիս միայն այն բանի համար, որ նեղացած են։ Նեղանալն էլ, արդեն հասկանալի է, քաղաքական կատեգորիա չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: