Image result for հասա ռոհանիԻրանի նախագահի այսօրվա այցի ընթացքում ամենից հետաքրքիրը նրա այն խոսքերն էին, որ Հայաստանը և Իրանը պատկանում են միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը․․․
Եվ սա այն պարագայում, որ Հայաստանը ընդգծված քրիստոնեական երկիր է, իսկ Իրանը՝ մուսուլմանական։ Իրանի նախագահը իր այդ ուղերձով, փաստորեն, հասկացնում է, որ, անկախ կրոնական տարբերություններից, Հայաստանը և Իրանը ունեն ռազմավարական նշանակության հարաբերություններ, որի հիմքում կարող ենք տեսնել ոչ միայն քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական ընդհանուր հետաքրքրություններ, այլև պատմականորեն ձևավորված էթնիկական և մշակութային որոշակի նմանություններ։ Միաժամանակ Հայաստանի համար իսկապես էական կարևորություն է ներկայացնում Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը և զարգացումը, քանզի մենք վերջապես պետք է հասկանանք, որ աշխարհը չի սահմանափակվում միայն Հյուսիսով և Արևմուտքով, այլ նաև Հարավով և Արևելքով։
Հ․Գ․ Ի դեպ, հետաքրքիր է այն, որ Իրանի մտավոր ընտրանու ներկայացուցիչները Հայերին գովերգում են կապված նրա հետ, որ, ի տարբերություն իրենց, մենք կարողացանք արաբական արշավանքների ահեղ հարվածներից հետո պահպանել Հայկական քաղաքակրթության հիմնական հատկանիշները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել