Ընթերցվածք` Հոբ 38.1-39.36
«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում` կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պես պնդացրո´ւ մեջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա´ն տուր ինձ» (Հոբ 38. 2-3): Այսպես ասաց Տերը Հոբին:
Հաճախ մենք, հայտնվելով տարբեր ոչ ցանկալի իրավիճակներում, սկսում ենք մտովի դժգոհել, հոխորտալ, տրտնջալ և այլն: Սակայն, թերևս, չենք էլ անդրադառնում, որ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի»: Չէ՞ որ Աստծուն հայտնի են մեր սրտի բոլոր խորհուրդները: Աստված տեսնում է մեր սրտի թե´ ուրախությունը, թե´ տրտմությունը և թե´ դառնությունը: Եվ լավ է, որ մենք կարողանանք Աստծուն մասնակից ու հաղորդ դարձնել դրան` ոչ թե Նրան ընտրելով իբրև թիրախ մեր դժգոհության, այլ իբրև ուղեկից, բարեկամ և առաջնորդ:
Չենք կարող Աստծուց թաքցնել որևէ բան: Եթե մտքի ծայրով անցկացնում ենք որևէ մի չար կամ նենգ գաղափար` անկախ նրանից իրագործում ենք այն, թե` ոչ, արդեն իսկ մեղանչում ենք:...Հետևապես յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք նախ մեր անձի, ապա ընտանիքի, հասարակության և Հայրենիքի հանդեպ և պիտի, անկասկած, պատասխան տանք Աստծու առջև` միշտ հիշելով նաև Տիրոջ հետևյալ խոսքը. «Միթե մեկը պիտի կարողանա՞ իմ դատաստանը ծռել, պիտի հանդիմանի՞ Աստծուն ու նրա առաջ պատասխա՞ն պիտի տա» (Հոբ 39.32):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frvahram.melikyan/posts/499276860135598?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել