Panorama.am-ը գրում է.
 Ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ԻԻՀ Նախագահը գործարար համաժողովից հետո մեկնել է Երևանից: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
 Մինչ այդ, հիշեցնենք, երկու երկրների նախագահները մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը:
 Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել