Картинки по запросу առևտրատնտեսական կապերԱրաբական Միացյալ Էմիրությունները ցանկանում է Հայաստանի հետ խորացնել առևտրատնտեսական կապերը: ՀՀ էներգետիկայի, արդյունաբերության, սննդամթերքի արտադրության, մսամթերքի ու գյուղմթերքի ոլորտները հետաքրքրություն են առաջացրել ԱՄԷ-ում: Այս մասին ասել է ԱՄԷ Էկոնոմիկայի նախարար Սուլթան Բըն Սաիդ Ալ Մանսուրին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպման ժամանակ:

Աբու Դաբիում կայացած հանդիպման ժամանակ նախարար Ս.Կարայանը նշել է, որ Հայաստանում էմիրաթական ներդրումները կլինեն հատուկ ուշադրության ներքո: Էմիրաթական գործարարներին աջակցելու համար Հայաստանի զարգացման հիմնադրամում կստեղծվի մեկ պատուհան:

Ի դեպ, հայկական պատվիրակությունը էմիրաթական կողմի մասնագետների հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը, ներկայացրել ներդրումային 32 ծրագիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել