Image result for Երեւան-ԷջմիածինԲարի լուր հատկապես փարաքարցիների համար. երեկ վերջապես սկսվեցին Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում ճանապարհի արտաքին լուսավորման աշխատանքները:

Այս հարցին անցյալ ամիս անդրադարձել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով նամակ-խնդրանքով դիմել էր Կարեն Կարապետյանին: Ֆոտոլրագրողի մտահոգությունը պայմանավորված էր նրանով, որ մահաբեր այս ճանապարհահատվածը տարիներ շարունակ մոռացության է մատնված եղել, ճանապարհահատվածում չի եղել որեւէ լուսավորություն: Վթարներ լուսաբանող ֆոտոլրագրողը պատմել է, որ հաճախ է դժբախտ պատահարների մասին ահազանգեր ստացել Երեւան-Էջմիածին ավտոճանապարհից: Ինչպես երեւում է, նամակը տեղ է հասել. վարչապետը հանձնարարել է զբաղվել ավտոճանապարհի լուսավորման հարցով:

Կարծում եմ` ձեռքը հանրությանը հուզող հարցերի զարկերակի վրա պահելը կառավարության գործունեության հիմնական առաքելություններից մեկն է: Դրա շնորհիվ է միայն հնարավոր վերհանել քաղաքացիներին հուզող խնդիրները եւ օպտիմալ լուծումներ գտնել դրանց համար:

Ի դեպ, նախկինում, երբ նույն հարցով փարաքարցիները դիմում էին Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, վերջինս պատասխանում էր. «Փող չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել