Ներքին ու արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելու և տնտեսական վիճակի ակներև բարելավման համար ՀՀ-ում որպես ուղորդիչ է ընդունվել 7%-ոց տնտեսական աճը: Վերջինիս հասնելու համար ՀՀ-ն պետք է կրկնապատկի արտահանման ծավալները:
Ներկայումս մենք ունենք 1,5 միլիարդ դոլարի արտահանում, սակայն այդ ցուցանիշը պետք է լինի ոչ պակաս, քան 3 միլիարդը: Հրապարակված կանխատեսումների համաձայն՝ 2017 թվականին ՀՀ-ում սպասվում է 3,2% տնտեսական աճի ցուցանիշ: Հիշյալ ցուցանիշի վրա իրենց ազդեցությունն են ունենալու քաղաքական և տնտեսական անորոշությունը նավթի գնի շուրջ:
Վերը նշվածը հիմնական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, քանի որ նավթի վաճառքով զբաղվող երկրները հիմնականում այն պետություններն են, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտահանման զգալի մասը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1753139445009920&id=100009416433418&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել