Եթե բլոտի եզրաբանությամբ ներկայացնենք իրադրությունը տարածաշրջանում, ապա այսօր ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի այցը Հայաստան պետք է կոչել Ադրբեջանին արված «չակեչակ»` որպես պատասխան Իսրայելի վարչապետի՝ Բաքու այցով արված «չակի», որի արդյունքում Հայաստան-Իրան զույգը «թարս կապուտ» է անում Ադրբեջանին: Ինչո՞ւ միայն Ադրբեջանին. որովհետև Իսրայելը արտատարածաշրջանային երկիր է մեծ հաշվով, և «ղումարը փակվողը» միայն Ադրբեջանն է:
Ադրբեջանի ամբողջ լրատվական դաշտը հեղեղված է հակաիրանական այնպիսի քարոզով, որ հետո «10 փութ մեղրով» էլ դա չեն կարողանալու ուտել:
Ամենաշատ արծարծվող թեման այս պահին ադրբեջանական մամուլում հայ-իրանական ռազմական համագործակցության թեման է և դրա՝ Ադրբեջանի դեմ ուղղված սլաքների հարցը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10208441057004749?notif_t=close_friend_activity¬if_id=1482305820100206
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել