Похожее изображениеԵթե ուսումնասիրենք ԵԱՏՄ երկրների վիճակագրական բազայի տվյալները, ապա կփաստենք, որ այս տարվա առաջին տասը ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ երկրներ է արտահանել 312.4 միլիոն դոլարի արտադրանք: Եթե համեմատենք այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշի հետ, ապա կստացվի, որ այս տարվա արտահանումն ավելացել է 54.7 տոկոսով:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրներից իրականացված ներմուծմանը, ապա դոլարային արտահայտմամբ այն կազմել է 835.3 միլիոն դոլար: Այստեղ նույնպես առկա է ծավալների ավելացում: 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արձանագրված ցուցանիշին այս տարվա արդյունքները գերազանցում են 5.4 տոկոսով:

Այսպիսով՝ Հայաստանը միակ երկիրն է ԵԱՏՄ տարածքում, որը այս տարի արձանագրել է ներկրման և արտահանման աճ: Համեմատության համար պետք է նշել, որ Բելառուսի կողմից իրականացվող ներկրումն ու արտահանումը նվազել են համապատասխանաբար՝ 11.5 և 1.3 տոկոսով: Ղազախստանը արձանագրել է 28.6 և 20.7 տոկոսանոց անկում, իսկ միության Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկեր ՌԴ-ի արձանագրած բացասական ցուցանիները կազմել են 14.4 և 7.1 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել