Image result for հայաստան վրաստանԶբոսաշրջային ոլորտի զարգացման համար Հայաստանը իրականացնում է մի շարք գործընթացներ: Վերջիններից մեկը վերաբերում է Վրաստանին: Օրեր առաջ Երևանում տեղի էր ունեցել «Հայ-վրացական միասնական զբոսաշրջային արդյունքի ստեղծման հնարավորությունները» խորագրով քննարկումը, որին մասնակցում էին հայ և վրացի տուրօպերատորներ:

Միջոցառման նպատակը երկու երկրների միջև համագործակցության զարգացումն է տուրիզմի ոլորտում: Այդ նպատակով միջոցառման մասնակիցների կողմից կարևորվեց միասնական տարածաշրջանային զբոսաշրջային դաշտի ձևավորումը, որը կարող է դառնալ երկու երկրների համագործակցության գլխավոր խաղաքարտերից մեկը:

Երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների թիվը դեռևս չի գերազանցում երեք հարյուր հազարը: Այդ է պատճառը, որ տարածաշրջանային զբոսաշրջային դաշտի ձևավորումը ստանում է օրակարգային բնույթ: Հաջող ընթացքի դեպքում կարելի է չկասկածել, որ զբոսաշրջիկների թիվը երկուստեք այցելությունների շրջանակներում կավելանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել