Անկարայում ՌԴ դեսպանատան փողոցը կկոչվի Անդրեյ Կառլովի անունովAysor.am-ը գրում է.

Անկարան կանի հնարավոր ամեն բան Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության հետաքննության  համար, մեղավորները կկրեն արժանի պատիժ։ Ինչպես հայտնում է ТАСС-ն, այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների մեկնարկին։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարայում փողոցը, որտեղ գտնվում է ՌԴ դեսպանատունը, կվերանվանվի սպանված դեսպան Անդրեյ Կառլովի անունով։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն չեղարկել է դեկտեմբերի 20-21–ը պլանավորած այցը Ուկրաինա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել