Բեռլինում բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ. 12 մարդ է զոհվելPanARMENIAN.Net-ը գրում է.

Դեկտեմբերի 19-ի երեկոյան հարձակում է տեղի ունեցել Բեռլինում` զոհվել է 12 մարդ, ևս 48-ը տուժել է: Բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց:

Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին ոստիկանները ձերբակալել են: Ըստ գերմանական ԶԼՄ-ների, ողջ մնացածը Աֆղանստանի կամ Պակիստանի քաղաքացի է:

Բեռլինում խստացվել են անվտանգության միջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել