Ցրվե՛լ:
Քիչ առաջ Հովիկ Աբրհամյանի մոտ ավարտվեց ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացրած «ճանապարհային քարտեզի» քննարկումը: Առանց արդյունքի:
ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ Բարգավաճի համար անընդունելի է եղել թիվ մեկ կետը` խորհրդարանական ընտրություններ` մեկ տարվա ընթացքում:
Մյուս երկու կետը` համամասնական ընտրակարգ, խորհրդարանական կառավարում, վերահսկողական ֆունկցիաների ընդդիմադիր ստանձում, ընդունելի է եղել:
Ինտրիգը հետեւյալում է. առաջին կերտը վերոնշյալ երբեմնի կոալիցիոն գործընկերներն ասել են` վերաշարադրենք` առանց մեկ տարվա ժամկետը նշելու:
Ռուբեն Հակոբյանն էլ վեր է կացել. բոյով մեկ կանգնել ու ասել է` բավ սիրեցի, մնաք բարյավ: Ես «հելա, չունեմ ձեզ հետ խոսելու»:
Ասել է` քննարկումները շարունակելն անիմաստ է:
Ինչո՞ւ ենք այսքան երկար-բարակ շարադրում սույնը. առ այն, որ քննարկումներն ավարտվել են ընդամենը խորհրդարանում:
Կախված Սերժ Սարգսյանի մոսկովյան այցից, կախված ներքաղաքական զարգացումներից՝ չի բացառվում, որ այդ աշխատանքը շարունակվի Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան ֆորմատով:
Դափնիները խորհրդարանանին չթողնելու համար:
Զի չի բացառվում, որ ինչ-որ միջանկյալ տարբերակ Րաֆֆու ու Սերժի համար ընդունելի լինի. ասենք` երկու-երեք տարի հետո խորհրդարանական ընտրություններ, ինչ-որ առանձգական ձեւակերպմամբ:
Սպասենք մի էս գործը ՍԴ-ում ավարտվի:



