ԱՄՆ ընտրիչների կոլեգիան պաշտոնապես ընտրել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ 45-րդ նախագահ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Կոլեգիայի 304 անդամներ քվեարկել են Թրամփի օգտին։ 270 ձայնը եղել է անհրաժեշտ նվազագույնը ընտրություններում հաղթանակի համար։ Թրամփի հաղթանակն ապահովել է Տեխաս նահանգի ընտրիչների քվեարկությունը։ Նահանգում ընդհանուր առամբ կա 38 ընտրիչ, որից 36-ն իր ձայնը տվել է Թրամփին։
Ընդհանուր առմամբ ընտրիչների կոլեգիայում 538 անդամ կա։ Դեմոկրատ Հիլարի Քլինթոնի օգտին ստացվել է 169 ձայն։
Ընտրիչների քվեարկությունն անցկացվել է Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ակցիաների ֆոնին։
Թրամփին հաղթանակի կապակցությամբ առաջինը շնորհավորել է ապագա փոխնախագահ Մայք Փենսը, ով իր թվիթերյան էջում գրել է, որ Թրամփն այժմ պաշտոնապես հանդիսանում է ԱՄՆ ընտրված նախագահ։
Թրամփն իր ընտրվելն անվանել է «ժողովրդավարության հաղթանակ»։



