Անկարայում ՌԴ դեսպանի Անդրել Կառլովի սպանության գործով ձերբակալվածների թիվը հասել է հինգի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին մարդասպան Մևլյութ Մերթ Ալթինթաշի մորն ու քրոջը։ Հանցագործի ինքնությունը պարզելուց հետո Ալթինթաշի ծնողների տանը՝ Սյոկե քաղաքում խուզարկություն է իրականացվել։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին, Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի բացման ժամանակ հարձակում էր իրականացվել ՌԴ դեսպանի վրա, ով ստացված հրազենային վիրավորումներից հիվանդանոցում մահացել էր։ Կրակողին, ով Անկարային քաղաքապետի խոսքով, ոստիկանության նախկին աշխատակից էր, ոչնչացրել են հատուկ գործողության արդյունքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել