Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեկտեմբերի 20-21-ին մեկնելու է Ուկրաինա՝ նախապատրաստելու համար Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը։
Այդ մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Դրանում նշված է, որ Չավուշօղլուի այցի ժամանակ քննարկվելու է են նաև երկկողմ հարաբերություններն ու հետագա համագործակցության հեռանկարները։
Բացի այդ, կողմերը կքննարկեն Ղրիմի թաթարների դրությունը, Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։
Չավուշօղլուն հանդիպումներ է ունենալու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի, Ղրիմի թաթարների ու թուրք-մեսխեթցիների ներկայացուցիչների հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



