Եվրոպական կայության նախաձեռնություն կազմակերպությունը հանդես է եկել իր հերթական զեկույցով՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերաբերվող։ Առաջին մասը զգալի ազդեցություն ունեցող լրատվական ու իրավապաշտպան ոլորտում 2012 թվականին։ Այժմ լույս է տեսել զեկույցի երկրորդ մասը, որը հիմնականում նվիրված է Լուկա Վոլոնտեի ու Ադրբեջանի պատգամավորների կապերին, փոխանցված գումարներին։ Նշվում են նույն կծիկի այլ պատգամավորների անունները Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Բրիտանիայից, Ռուսաստանից և այլն։
Զեկույցին վերաբերվող փաստերը շուտով կվիզուալիզացնեմ, որ ավելի ընկալելի լինի հանրության կողմից, սակայն հիմա ուզում եմ զեկույցի վերջին հատվածի իմ կողմից արագ թարգմանած մասը տեղադրել այն մասին, թե ինչ է պետք անել, ինչպես է պետք գործել այժմ, քանի դեռ հետաքննությունը ընթացքի մեջ է, իսկ մեկ ամսիվ ԵԽԽՎ-ի հերթական նստաշրջանն է։
1. ԵԽԽՎ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր կազմում երկու պատգամավորների անդամակցությունը (Էլխան Սուլեյմանով և Մուսլիմ Մամադով), ովքեր մեղադրվում են այլ անդամների կաշառելու մեջ, քանի դեռ ընթացքի մեջ է հետաքննությունը։ ԵԽԽՆ-ն պետք է նաև զրկի ադրբեջանական պատվիրակությանը քվեարկելու իրավունքից 2017 թվականի հունվարից, քանի դեռ չի ապացուցվի նման դեպքերի դադարելու մասին։
2. Հաշվի առնելով 2013 թվականի հունվարի 23-ի դառը փորձը՝ ԵԽԽՆ-ն պետք է նշանակի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ՝ կիրառելու սահմանումը, որը ընդունվել է ԵԽԽՎ-ի կողմից 2012 թվականի հոկտեմբերին։ Պետք է հաշվի առնել նաև արտաքին ականավոր մարդու իրավունքների համազեկուցողի նշանակման հարցը, որը կվերահսկի ողջ գործընթացը։
3. Նախարարների խորհրդի նախարակական հանձնաժողովը պետք է քննարկի ու նշանակի նման դեպքերի փորձ ունեցող հատուկ անկախ հետաքննող՝ կատարելու լուրջ հետաքննություն 2001 թվականից մինչ այսօր Ադրբեջանի կողմից Խորհրդի ու ԵԽԽՎ-ի կաշառելու դեպքերի վերաբերյալ։
4. Դատախազները Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում և այլ երկրներում պետք է քննարկեն իրենց իտալացի գործընկերների հետ ու համագործակցեն՝ հայտնաբերելու նշված ժամանակահատվածին վերաբերող նման կասկածելի վարք իրենց երկրներում։ ԵԽԽՎ-ի ու միջազգային կառույցների բռնազավթումը սոսկ Իտալիայի խնդիրը չէ։
5. ԵԽ գլխավոր քարտուղակ Թյոբորն Յագլանդը պետք է շատ խիստ հայտարարություն անի՝ հաստատելու, որ չի կարող լինել որևէ զիջում խորհրդարանականների ու այլ պաշտոնյաներին կաշառելու դեպքերի վերաբերյալ։
6. ԵԽ պետությունների կառավարություններն ու խորհրդարանները պետք է հաստատեն որքանով լուրջ են նրանք վերաբերվում նման հացահայտումներին ու կառուցվածքային խնդիրներին։ Նրանք պետք է նշեն, որ անգործությունը այլևս թույլատրելի չէ։ Եվրոպայի Խորհուրդը, որտեղ խորհրդարանականներին վճարում են այլ պետությունները հիմնարար իրավունքների դեմ քայների համար արդյունավետ չի կարող լինել իրավունքների պաշտպանության գործում։ Ու դա չի կարող լինել ակումբ, որին պետք է անդամակցել։ Քանի որ ԵԽԽՎ անդամները բոլորը ազգային խուհրդարանների պատգամավորներ են, խորհրդարանները պետք է ուժեղացնեն վարքի նորմերը, վերահսկողությունը ու բացահայտումների ձևերը այն անդամների վերաբերյալ, ովքեր գործում են ԵԽԽՎ-ում։
Զեկույցին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ այստեղ: