Վաղը տեղի է ունենալու ԲՀԿ ընդլայնված կազմով քաղխորհրդի նիստը:
Իհարկե, մախաթը պարկի մեջ չի մնա, եւ հնարավոր կլինի այս կամ այն կերպ ճշտել, թե ինչ է քննարկվել ԲՀԿ-ում:
Հարցերի տիրույթը բազմազան է: Երեւանի քաղաքապետի ընտրություններից մինչեւ համագործակցության ֆորմատներ. այդ թվում եւ իշխանության հետ:
Ասենք կանխավ. որեւէ հարց կոնկրետ լուծման չի արժանանալու շատ պարզ պատճառով:
Սպասելու են Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպմանը, որից հետո Ռուսաստանից կասեն` ԲՀԿ-ի քունն է տանում, թե սոված է, պետք է միանա կոալիցիոն տաշտակին, թե շարունակեն իր էլեկտորատը տրամադրել Րաֆֆուն:
Նույնը Րաֆֆին:
Նրան եւս հրահանգված է ժամանակ շահել, մինչեւ տեղի կունենա «դարի» հանդիպումը, կերեւա` ինչ են պայմանավովել Սերժ Սարգսյանն ու Պուտինը, որից հետո կաշխուժանա Րաֆֆին կամ կգնա մարզեր: Բարեւ տալու «իր յարին»:
Հլը ինչքա՜ն գյուղերում ու ստանիցաներում չի եղել:
Ինքնին հասկանալի է, որ Րաֆֆին ՍԴ է դիմել` դիմելու համար:
Անվտանգության խորհրդի նիստում Վովան ցուցափայտը առել, ֆիլմի վրա ցույց տվել, որ էս-էս ընտրատեղամասերից բողոքի դիմումներ են եկել, իրենք իրենց ծանր տեղը թեթեւացրել, գնացել են Ժառանգությունենց տուն, որ ինչ կիլի` մի հիմք դրեք, մի բան անենք, մի գործ հարուցենք, որ Օբաման Սաքունցի նամակն ստանալիս չհուզվի, լաց չիլի, որ մենք ընտրակեղծարարների չեն պատժել, լավ էլի` խնդրում ենք:
Ժառանգությունենք թե` չունենք, որդիան տանք, չունենք հիմքեր, որ ունենայիք, հրեն կտայինք էլի:
Ասել է` բոլորը՝ թե՛ իշխանությունները, թե՛ Րաֆֆին, թե՛ ԲՀԿ-ն ու մնացյալը ժամանակ են շահում, օդ են բաց թողնում, մինչեւ իշխանությունները, իհարկե, ոչ առանց Ռուսաստանի օգնության, որոշեն` ազգային համաձայնության կառավարություն է ձեւավորում, թե «անազգային», իմա` մաքուր ՀՀԿ-ական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել