Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ ավելի կարևոր դրույթներ ու շեշտադրումներ էր պարունակում իր մեջ, պարզապես հայ հանրությունը, խասյաթի համաձայն, տիրաժավորեց Ղարաբաղի թեման, ասել է թե՝ հող հանձնողին հողին հանձնեն և այլն: Ես անկեղծորեն սպասում էի, թե հատկապես տարածաշրջանային քաղաքականության մասնագետները ինչպես են արձագանքելու ազգ-բանակ կոնցեպցիայի տիրույթում առաջին նախագահի պատմաքաղաքական համեմատականին ու գնահատականին: Տեր-Պետրոսյանը, ըստ էության, հիմնավորում էր, որ կարիք չկա ազգովի ֆիդայի դառնալ, նամանավանդ, որ Հայաստանը կոնֆլիկտ ունի իր հարևաններից երկուսի հետ, որից հատկապես Ադրբեջանին, եթե մարտական դաշտում չի էլ գերազանցում, ապա հավասարը հավասարին կարողանում է թե՛ կռվել, թե՛ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը: Անհիմն թե հիմնավոր՝ այլ հարց է: Խնդիրը այս տեսակետին հակընդեմ արգումենտն է, որն այդպես էլ չբերվեց իշխանության կողմից: Երբ ասում ենք հանրային լայն քննարկում, ահա հենց սա նկատի ունենք, այսպիսի քննարկումները, բանավեճերը, նույնիսկ դանդալոշ ու 3 տարեկան երեխու բլբլոցներ հիշեցնող գրառումները: Այսինքն՝ երկրի անհիմն ռազմականացումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Սա մի հարց էր, որին պետք է մանրամասն անդրադառնար Վիգեն Սարգսյանը, սակայն նրան այդպես էլ հիմնավոր չհաջողվեց, գուցե միայն նրա համար, որ այդ ամբողջ պատասխանատվությունը դրված էր միայն նրա ուսերին ու ՀՀԿ-ից, և ոչ մեկը լայաղ չարեց իր նախարարին թև ու թիկունք լինի:
Ղարաբաղի թեման: Այնպիսի տպավորություն էր, որ առաջին նախագահը հենց նոր հնչեցրեց իր թեզերն, ու դրան հետևեցին նրան խաչին գամելու ծանրագույն գործընթացները: Բոլոր նրանց համար, ովքեր շտապում են հողին հանձնել Լևոն Տեր-Պետրոսյանին, առաջարկում եմ հողին հանձնել Հայաստանի քաղաքական էլիտայի (այդ թվում և՝ ըննդիմության 90 տոկոսին): Կրկնում եմ՝ համարյա բոլորին: Որովհետև թե՛ ընդդիմության և թե՛ իշխանության մեջ մարդիկ, բոլորը բանակցել են փոխզիջումային տարբերակի հիման վրա: Ինչպես Տեր-Պետրոսյանը նշեց, խնդիրը 1998 թվականին ոչ թե անձերի, այլ քաղաքականության մեթոդաբանության փոփոխության մեջ էր: Ե՛վ երկրապահ, և՛ կուսակցություններ, բոլորին պետք է վառել՝ ըստ էս մարդկանց տրամաբանության: Բայց արի ու տես՝ Հայաստանի և ոչ մի իշխանություն այդպես էլ, բանական ռեալ փոխզիջումից բացի, այլ տարբերակ չգտավ ԼՂՀ հարցում բանակցությունների համար:
Ավելի շատ հասկանալի էր մի քանի՝ իբր թե արևմտամետ ու լղլղացող վտանգավոր տարրերի մեկանաբանությունները, որոնց հիմնական մտահոգության առարկան Տեր-Պետրոսյանի խոսքի հետևյալ դրույթն էր՝ «Մոսկվայի ձեռքերում է գտնվում ԼՂՀ հարցի լուծման բանալին»: Եթե մի քանի ամիս առաջ հետ գնանք, ապա ապշեցուցիչ կերպով և աստղաբաշխական ճշգրտությամբ կնկատենք, որ դեռևս ապրիլյան քառօրյաից հետո նման հայտարարություններով աչքի ընկան թե՛ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և թե՛ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ովքր հայտարարեցին, որ հակամարտության տվյալ փուլում Ռուսաստանը հարցի խաղաղ կարգավորման փուլում դոմինանտ դեր ունի: Ուզենք, թե չուզենք: Հետևաբար ի՞նչն է կաշկանդել այս մարդկանց նման կերպ վարվել, մնում է միայն գուշակել, թեպետ շատերը արդեն հասկացան:
Հ.Գ. Եվ վերջապես, Տեր -ՊԵտրոսյանի մասին: Առաջին նախագահին թոշակի ուղարկողներն ու մի ոտ շուտ քաղաքական գերեզման իջեցնողները, ինչ խոսք, անակնկալի եկան, սակայն նրանք պետք է հաշվի առնեն մի բան, որ Տեր-Պետրոսյանը տառապում է հազվագյուտ էմիուայնհաուզյան եզակի բարդույթով, որը հետևյալն է՝ Я непростой человек. Хотя бы потому, что мне, по большей части, на все насрать.