Միանգամից մի քանի լրատվամիջոցներ՝ հիմնականում իրանական ու լիբանանական, տեղեկատվություն են տարածել, համաձայն որի՝ թուրքական ու ֆրանսիական հետախուզությունը համատեղ բջիջ են ստեղծել, որը փորձում է մահափորձ իրականացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և մի շարք այլ սիրիական պաշտոնյաների նկատմամբ, որոնք լոյալ են մնացել Ասադի ռեժիմին։ Ըստ այդ աղբյուրների՝ ֆրանսիացիներին ու թուրքերին օգնում են նաև տարածաշրջանի մի շարք արաբական երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Կաթարի ու Հորդանանի հետախուզական ծառայությունները։ Ի՞նչ խոսք, աղբյուրները դժվար է օբյեկտիվ համարել, բայց կարծում եմ, որ սա այն դեպքերից է, երբ ինֆորմացիոն պատերազմի մեջ ներգրավված կողմերից մեկը հավաստի տեղեկատվություն է տարածում։ Համենայն դեպս, այնպես չէ, որ ինչ-որ աննախադեպ ու անհնար տարբերակի մասին է խոսվում: Եկեք չմոռանանք, որ Լիբիայում էլ Քադդաֆու պալատի գրոհն իրականացրել էին Կաթարի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի էլիտար ստորաբաժանումները, չնայած նրան, որ նրանք արտոնված չէին ՄԱԿ-ի կողմից որևիցե ցամաքային գործողություններ իրականացնելու։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/159101160912582?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել