Կարդացի Տեր-Պետրոսյանի ելույթը ու ...
1. հին ծեծված, ժամանակի փորձությունը չանցած թեզերը նոր փաթեթավորմամբ մատուցելու փորձ,
2. սեփական անձն ու քաղաքական գիծը ամեն գնով արդարացնելու հուսահատ փորձ,
3. պարտվողական, զիջողական ու կապիտուլյացիայի տրամադրություններ սերմանելու փորձ,
4. Սերժ Սարգսյանին կապիտուլյացիայի դրդելու ու վրեժխնդիր լինելու փորձ,
5. Ռուսաստանին հաճոյանալու ու ստավկա բերելու փորձ,
6. Ղարաբաղը գլխացավանք ներկայացնելու ու դրանից շուտափույթ ձերբազատվելու պահանջարկ ձևավորելու փորձ։
Հ.Գ. Գնալով ապշում ես, որ այս մարդը եղել է Ղարաբաղ կոմիտեի անդամ, ու հենց նա է դարձել երկրի նախագահ այդ շարժման քողածածկույթի տակ։ Գնալով ավելի ես համակարծիք դառնում այն ընդդիմախոսների հետ, որ այս մարդը կապ չի ունեցել հողերի ազատագրման հետ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/536800226525481
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել