Newsbook.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող է կասեցնեն ԱՄՆ-ի տնտեսության մեջ ներդրումները՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրության հետևանքով. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Էր Ռիյադը վերանայում է ԱՄՆ-ում իր ֆինանսական ռազմավարությունը՝ կապված ամերիկյան քաղաքական իրավիճակի փոփոխության հետ:

Դրա պատճառն առաջին հերթին ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունումն է, որով 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի ընտանիքներին իրավունք է վերապահվում Սաուդյան Արաբիայի դեմ հայցեր ներկայացնել, ինչպես նաև այն, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել Դոնալդ Թրամփը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել