Կոչ եմ անում բոլորին նամակներ ուղարկել Հրանտ Բագրատյանին հետևյալ հարցադրումներով:

Արդյոք ե՞րբ է Հրանտ Բագրատյանը մամուլի ասուլիս հրավիրելու և տալու ԿԸՀ-ի հրապարակած ընտրությունների վերջնական արդյունքների քաղաքական գնահատականը:

Արդյոք ճանաչո՞ւմ է Սերժիկ Սարգսյանին՝ որպես ՀՀ վերընտրված նախագահ:

Արդյոք ապրիլի 9-ին շնորհավորելո՞ւ է Սերժիկ Սարգսյանին:

Եթե ոչ, ապա ե՞րբ է որպես բողոքի նշան վայր դնելու իր պատգամավորական մանդատը:

Չէ՞ որ, որքանով անարդար էին նախագահական ընտրությունները, այնքանով էլ անարդար էին 2012թ.-ի գարնանը կայացած ԱԺ ընտրությունները:

Հ.Գ. Ավելորդ չեմ համարում հիշեցնել, որ 2012թ.-ի հունիսի 11-ին Վարդան Սեդրակյանը մամուլի ասուլիսի ժամանակ տվել է ԱԺ ընտրությունների, իսկ 2013թ.-ի փետրվարի 20-ի ասուլիսի ժամանակ` նախագահական ընտրությունների արդյունքների քաղաքական գնահատականը:

ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ... ՏԱՐԱԾԵԼ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել